Հունգարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժություններ
էներգաարդյունավետության բարձրացման զորավարժությունները, որոնց նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի ոչ ավանդական աղբյուրների ու էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները՝ նվազեցնելու կախումը, որ առկա է վառելիքի մատակարարումներից , հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտնել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունից, Capable Logistician զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,7 հազար զինվորական ու 30 տեխնիկական փորձագետ, որոնք կթեսթավորեն մոտ 50 միավոր ինովացիոն սարքավորում:
Զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի 4 պետություն՝ Լեհաստան, Հունգարիա, Չեխիա ու Սլովակիա:
Մանրևների ժամանակ փորձարկվել են տարբեր արևային ու քամու գեներատորներ, միկրոցանցեր ու էներգախնայող լամպեր, ինչպես նաև փոքրածավալ անձնական մարտկոցներ զինվորների էլեկտրասարքավորումների սնման համար: