Բաժիններ՝

Կաթը հանքային ջրից կրկնակի էժան է

Tesankyun.am.-ը գրում է. Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում   գյուղացիներից կաթ են ընդունում 2 ձեռներեց՝ Կոթի գյուղի բնակիչ եւ  ոսկեպարցի գործարար:  Նրանք ոսկեպարցիներից կաթն ընդունում են լիտրը 120 դրամով: Ոսկեպարցիները հայտնեցին, որ հաջորդ ամիս կաթի ընդունման գինը նվազելու է 20 դրամով: Այդ մասին հայտնել է կաթ ընդունողներից մեկը:  Անասնատերերը դժգոհում են, որ   կովերը պահելու, կթելու չարչարանքն է մնում, իրենք եկամուտ չեն ունենում: Անասնապահները  ձմռան սեզոնին  6 ամիս կովերը պահում են գոմերում, անասնակերով կերակրում:  Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում՝ Ոսկեպարում, պլաստմասսե տարայով մեկ լիտր «Ջերմուկը» վաճառվում է  250  դրամով:  Հանքային, գազավորված ջուրը ավելի քան կրկնակի թանկ է անաղարտ բնության մեջ պահած կովերի կաթից: Վաճառվող հանքային ջուրը  հումք  չէ, այլ՝ պատրաստի   արտադրանք, որի գնի մեջ ներառված են նաեւ տարայի արժեքը, հարկեր,բանվորի աշխատավարձը,ամորտիզացիոն ծախս: Սակայն  հանքային ջրի եւ կաթի  գների նման տարբերությունը աբսուրդի է նման: Ուշագրավ է,որ խանութներում  վաճառվող կաթնամթերքի   գները  ամենեւին չեն նվազում: Թվում է, թե գյուղացիների համար ելք կարող է լինել կաթը մթերելու փոխարեն դրանից պանիր եւ յուղ պատրաստելը: Սակայն դժվարություն է  դրանք իրացնելը:  Ոսկեպարում վաճառվող, տնայնագործական եղանակով պատրաստվող պանրի գինը 2000 դրամից նվազել է 1600 դրամի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս