Ինչո՞ւ պարտվեց Պալաչը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցել են ՕԵԿ-ականները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պաշտպանել են «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի թեկնածությունը: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ գրեթե ողջ օրն անցկացրել է Ա. Հարությունյանի նախընտրական շտաբում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է վերջինից պարզել՝ արդյո՞ք ՕԵԿ-ը պաշտոնապես էր Ա. Հարությունյանի թեկնածությունը սատարում:
«ՕԵԿ-ը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ մեկին չի սատարել, մեր կուսակցականները, մեր մարզային կառույցի անդամները պաշտպանել են, քվեարկել են, սատարել են նրան, ում գտել են նպատակահարմար… Ես անձամբ ներկա եմ գտնվել Աբովյանում, որովհետեւ այնտեղ էին ՕԵԿ անդամները, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են եղել, եւ փորձել եմ կարգավորել այն խնդիրները, որոնք կառաջանային»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։