Ամերիկյան հրթիռները Եվրոպայում տեղակայելը չի ամրապնդում վստահությունը. Պեսկով
Ամերիկյան հրթիռները Եվրոպայում տեղակայելու մասին հաղորդագրությունները դժվար թե նպաստեն փոխադարձ վստահությանը: Ո´չ Ռուսաստանը, ո´չ Արևմուտքը շահագրգռված չեն լարվածություն սահմանելու մեջ: Այս մասին ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ-որ գործողություններ, որ ուղղված են լարվածության ներմղման հուն, իհարկե, չեն բխում ոչ ոքի շահերից: Անխոս, ինքնին այդ թեման դժվար թե նպաստի փոխադարձ վստահության բարձրացմանը ու հետաքրքրությունների հավասարակշռությանը եվրոպական մայրցամաքում: Մյուս կողմից՝ որքան ես հասկանում եմ, կոնկրետություն չկա»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդի հայտարարությունը այն մասին, թե Բրիտանիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները:
Հիշեցնենք, որ Daily Mail-ը գրել էր, թե Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Բրիտանիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները Ռուսաստանի հետ ուժեղացող լարվածության պայմաններում:
Բրիտանացի նախարարը բացատրել էր, որ Բրիտանիան պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկի «հստակ» ազդանշաններ՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական աճող ակտիվության «անհանգստացնող նշանների»:
Համոնդի խոսքով՝ ԱՄՆ միջուկային հրթիռների տեղակայման հնարավորությունը դեռ տեսական է, քանի որ Արևմուտքը դեռ չի ցանկանում նախաձեռնել «ավելորդ սադրանքներ» ու սպառազինությունների նոր մրցավազք սանձազերծել Ուկրաինայում շարունակվող կոնֆլիկտի պայմաններում: