Բաժիններ՝

Հայտնի են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նախնական հաշվարկից պարզ է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 40,8%-ը ու 256 տեղ երկրի խորհրդարանում, գրում է RIA Novosti-ն:

Ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է 25.20% տոկոս ձայն 133 աթոռ խորհրդարանում, ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,5% ու 83 տեղ, քրդամետ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 12.90 տոկոս ձայն ու 78 տեղ համապատասխանաբար:
Մասնակցության հայտը կազմել է 84%:

Վերջնական արդյունքները Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը կհրապարակի հնարավոր բողոքարկումներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս