Օձ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/odz.jpg)
Հունիսի 6-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Օրբելի փողոցի թիվ 24 տանը օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: