Չինաստանում աղետի ենթարկված նավի զոհերի թիվը հասել է 396-ի
Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 396-ի: Անհետ կորած է համարվում 46 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը
Ինչպես հայտնել են փրկարարական օպերացիայի շտաբի ներկայացուցիչները, հաջողվել է փրկել ընդամենը 14 մարդու, այդ թվում` նավի կապիտանին:
Հիշեցնենք, որ վթարի պահին նավում գտնվել է 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամներն ու զբոսաշրջային ընկերությունների 5 աշխատակից, որ վարձակալել էին նավը: «Արևելքի աստղը» աղետի էր ենթարկվել երկուշաբթի երեկոյան: Նավն ուղևորվում էր Նանկինից Չունցին: Աղետի պահին մարդկանց մեծ մասը քնած է եղել իրենց նավախցիկներում:



