Բաժիններ՝

Պենտագոնը խոստովանել է, որ պատժամիջոցները չեն ստիպել Պուտինին փոխել իր կուրսը

«Հարկավոր է հաշտվել այն բանի հետ, որ Ռուսաստանը չի հրաժարվի իր ներկայիս կուրսից ու որ պատժամիջոցները այստեղ չեն օգնի»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

«Պարզ է, որ պատժամիջոցներն ազդում են ռուսական տնտեսության վրա, սակայն նկատելի չէ, որ դրանք ինչ-որ կերպ ստիպել են Պուտինին հրաժարվել իր կուրսից, որին նա հետևում էր անցած տարի Ղրիմում»,- հայտարարել է Քարտերը Շտուտգարտում ամերիկացի դիվանագետների ու զինվորականների հետ գաղտնի խորհրդակցությունից հետո:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, զինվորականներն ու դիվանագիտականա ղեկավարները խորհրդակցության ժամանակ մտավախություն են հայտնել այն տակտիկայի առնչությամբ, որը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայում:
«Ռուսաստանը իրեն թշնամաբար է պահում թե´ գործողություններով, թե´ բառերով ու չի երևում, թե դա թաքցվում է: Այնպես որ մեզ հարկավոր է հստակ ընդունել այդ փաստը»,- հավելել է ամերիկացի նախարարը:

Քարտերը նկատել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է հնարավորությունը ավելացնել ՆԱՏՕ-ի զորավարժությունների թիվը Եվրոպայում` կապված Ուկրաինայի իրավիճակի ու Ռուսաստանի քաղաքականության հետ:

Նրա խոսքով` Շտուտգարտում խոսք է գնացել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս, այդ թվում`Բալթյան երկրների երկրների զինծառայողների «նախապատրաստության ու ուսուցման շուրջ»:

Բացի այդ` քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի շրջանակում հետախուզական տեղեկության ու փոխանակման արդյունավետության բարձրացման հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս