Ինքնասպանություն Երևանում. քննություն է տարվում՝ պատճառները պարզելու ուղղությամբ

Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի մահվան պատճառները։

2015թ հունիսի 5-ին՝ ժամը 11:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել, որի հետևանքով մահացել է: Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը, ով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է, 41 տարեկան։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնասպանություն գործելու պատճառները։

ՀՀ Քննչական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930