 
                        Պորոշենկոն մտադիր չէ աշխատանքից ազատել Յացենյուկին
 
                                    Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ աշխատանքից ազատել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին, հայտնում է TASS-ը:
«Ես վարչապետին փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-հայտարարել է Պորոշենկոն մամլո ասուլիսին:
Ավելի վաղ Յացենյուկն առաջարկել էր Պորոշենկոյին որոշել իրենց կուսակցությունների մասնակցության ձևաչափը հոկտեմբերին կայանալիք տեղական ընտրություններում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        