ԵՄ-ն կարող է խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
Այսօր Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ ինքը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ՝ պատժամիջոցների խստացումը ԵՄ-ի կողմից՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մարյինկա շրջանում ընթանում են մարտեր, կողմերը մեղադրել են միմյանց հրաձգության մեջ:
«Եթե իրավիճակը լավանա, Մինսկի համաձայնագրերը կատարվեն, հնարավոր կլինի խոսել պատժամիջոցների մեղմացման մասին, սակայն ներկայում թվում է, թե իրավիճակը ուղղվում է դեպի պատժամիջոցների խստացում»,- Լատվիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: