Թուրքիա փախած ռուս ուսանողուհուն ձերբակալել են Սիրիա ներթափանցման փորձի ժամանակ
Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովային, ով մայիսի 27-ին լքել էր Մոսկվան ու թռչել Ստամբուլ: Աղջկան ձերբակալել էին թուրք-սիրիական սահմանը հատելիս, հայտնում է RIA Novosti-ն:
Աղջկա ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ աղջիկը ոչ մի իրավախախտում չի արել, ու եթե կարողանա բացատրել, թե ինչու է գնացել Թուրքիա, ապա կարող է շարունակել այնտեղ մնալ:
ՌԴ ՆԳՆ-ում աղբյուրը տեղեկացրել է, որ եթե աղջիկն իրոք հավաքագրվել է ԴԱԻՇ-ի կողմից, ապա նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել:
Անկարայում ՌԴ դեսպանության պրես-ատաշե Իգոր Միտյակովը արդեն հաստատել է, որ ձերբակալել են հենց ռուս աղջկան:
«Վարվառա Կարաուլովան ձերբակալվել է Թուրքիայի տարածքում հունիսի 4-ին թուրքկան Ինտերպոլի աշխատակիցների կողմից: Դեսպանությունը իր կողմից տեղեկացրել է այս մասին ուսանողուհու ծնողներին»,- ասել է նա:
Միտյակովի խոսքով՝ պատգամավորները նույնպես «հարցում են ուղարկել համապատասխան մարմինների Կարաուլովայի հետ հանդիպում կազմակերպելու համար»:
Հիշեցնենք, որ Կարաուլովան ձերբակալվել է Կիլիս քաղաքում երեկ երեկոյան: