ԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում ցամաքային բազավորման հրթիռների տեղակայման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան քննարկում է Եվրոպայում հրթիռների տեղակայման հավանականությունը Եվրոպայում, որոնք կունենան ռուսական զինատեսակները նախազգուշական նպատակներով ոչնչացնելու հնարավորություն, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ հարցերից մեկը, որը նախատեսվում է քննարկել տեղակայման ժամանակ, ամերիկյան միջուկային զենքի արդիականացումն է, որն ի վիճակի է անհրաժեշտություն դեպքում ոչնչացնել Ռուսաստանի տարածքում ռազմաբազաները:
Հունիսի 4-ին հաղորդվել է, որ ԱՄՆ-ը թույլատրում է «հավելյալ միջոցների» ներգրավում Ուկրաինայում իրավիճակի թեժացման դեպքում: