Ալավերդիում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են:

Նշենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են` Արթուր Աբգարյան եւ Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է:

Մինչ այժմ ՀՀԿ-ն այդպես էլ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է սատարելու, կամ այլ կերպ ասած՝ ով է իշխանական թեկնածուն: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուները ժամանակին մտերիմ ընկեր եւ բիզնես-գործընկերներ են եղել, սակայն լարվածությունն այն աստիճան է սրվել, որ նրանք այժմ գրեթե թշնամացել են»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս