Բաժիններ՝

Գեղեցկության սրահի տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագը. ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:15-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 25 հասցեում գտնվող գեղեցկության սրահի գանձապահի սեղանի վրայից գաղտնի հափշտակվել է 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում առգրավվել են տվյալ գեղեցկության սրահի տեսանկարահանող սարքի՝ գործի համար նշանակություն ունեցող ժամանակահատվածի տեսագրությունները:

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝պարզելու տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը, որի լուսանկարները ներկայացված են կից։

G-1

Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս