ԵՄ-ն հնարավոր է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումները

Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ազդել ԵՄ ղեկավարների վրա ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը« հայտնում է Reuters-ը:
Կոսյանչիչի խոսքով՝ Մարյինկա ավանի մոտ բախումները Մինսկի համաձայնագրերի ամենալուրջ խախտումներն են դրանց սկսելուց ի վեր:
Բրյուսելում մտավախություն ունեն, որ կոնֆլիկտի սրացումը կարող է հրահրել «բռնության նոր ալիք»:

Վերջինս հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուղղակիորեն կապ ունեն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս