Բաժիններ՝

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  հունիսի 5-7-ին էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով:

a04.1
Երևանում`

Հունիսի 5-ի օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հունիսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

a04.2
Երևանի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.80C (2001թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.70C (1967թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս