Չինաստանում նավաբեկության զոհերի թիվը գերազանցել է 60-ը

Մինչև 65 մարդ է զոհվել Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով, հայտնում է Inerfax-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Երևանի ժամանակով ժ. 04:00-ի դրությամբ փրկվել է 14 մարդ, հայտնաբերվել են 65 զոհերի մարմինները:

Փրկարաներին հաջողվել է մուտք գործել ջրի տակ գտնվող նավի մի հատված, սակայն ողջ մնացած զբոսաշրջիկներ չեն հայտնաբերվել:

Վթարի պահին նավում գտնվել է 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամներն ու զբոսաշրջային ընկերությունների 5 աշխատակից, որ վարձակալել էին նավը:
«Արևելքի աստղը» աղետի էր ենթարկվել երկուշաբթի երեկոյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930