Գողություն՝ ոսկու շուկայից
Ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում գործող տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող իր տաղավարի փայտյա կախիչից գողացել են 17.13 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 378.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: