Պորոշենկոն ուժեղացրել է Սաակաշվիլիի անվտանգությունը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին կպաշտպանեն ուկրաինացի հատուկ ջոկատայինները:

Այս մասին վերջինս հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում:

Հրամանը ստորագրել է անձամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Ինձ կպաշտպանի հատուկ նշանակության ստորաբաժանման խումբը: Այստեղ ավելի ուժեղացված պահպանություն է, քան Կիևում էր»,- ասել է նա:

Սաակաշվիլիի խոսքով՝ դա բացարձակ չի նշանակում, թե ինքը այդպես պաշտպանվում է ժողովրդից:

Նա ասել է, որ անվտանգության սպառնալիք շրջանում կա, սակայն «Մենք դրան պատրաստ ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930