Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի կին դարձած խորթ հորը հրավիրել են խաղալ սերիալում

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի խորթ հորը՝ Բրյուս Ջեններին, որը բոլորովին վերջերս է ենթարկվել սեռափոխության ու այսուհետ կոչվելու է Քեյթլին, հրավիրել են նկարահանվել «Թափանցիկը» (Transparent) ֆիլմում, հայտնում է Variety-ն:
Այդ մասին պատմել է նախագծի պրոդյուսեր ու ռեժիսոր Ջիլ Սոլոուեյը:

Նրա խոսքով՝ Ջենները կարող է հայտնվել էկրաններին արդեն շոուի հաջորդ սեզոնում:

«Չգիտեմ՝ կուզենա՞ նա մեզ հետ աշխատել, սակայն մենք դա որոշակիորեն ցանկանում ենք: Մեզ հարկավոր է ինչ-որ խոսակցություն նրա հետ տեսարաններից մեկում»,- բացատրել է Սոլոուեյը:

Նա հավելել է, որ տեսել է Քեյթլին Ջեններին Vanity Fair ամսագրի շապիկին ու կարծում է, որ «վերջինս հրեշտակի տեսք ունի»:

Ռեժիսորի կարծիքով՝ Քարդաշյանի խորթ հոր մասնակցությունը շոուում ուշադրություն կհրավիրի տրանսգենդերների իրավունքների նկատմամբ:

«Տրանսգենդերների կյանքը նախկինի պես վտանգված է: Սա միայն սկիզբն է, ու ես հուսով եմ՝ Ջենները կդառնա մեր հասարակության մասը»,- ասել է Սոլոուեյը:

Սերիալի սյուժեի կենտրոնում լոսանջելեսցի մի հրեայի պատմությունն է, որը հանդես է գալիս որպես տրանսգենդեր կին:

2013թ. Բրյուս Ջենները ամուսնալուծվեց իր կնոջից՝ Քրիս Ջեններից (Քիմ Քարդաշյանի մայրը) ու որոշ ժամանակ անց հայտարարեց, որ պատրաստվում է փոխել սեռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս