Մահացել է նոբելյան մրցանակակիր Իրվին Ռոուզը
ԱՄՆ-ում մահացել է 2004թ. քիմիայի բնագավառում նոբելյան մրցանակակիր Իրվին Ռոուզը: Գիտնականը բառացիորոն 2 շաբաթ անց կդառնար 89 տարեկան:
Ինչպես հայտնում է TASS-ը, քիմիկոսը մահացել է իր որդու՝ Ֆրեդերիկի տանը, որտեղ բնակվում էր կյանքի վերջին տարիներին:
Իրվին Ռոուզը Նոբելյան մրցանակ էր ստացել սպիտակուցի ոչնչացման ոլորտում հետազոտությունների համար, որն անցկացրել էր իր երկու գործընկերների հետ:
Նրա աշխատանքի արդյունքները օգնել են ստեղծել քաղցկեղի դեմ մի շարք դեղամիջոցներ: