Իրանը թույլատրել է իր գազի արտահանումը Եվրոպայով «Թուրքական հոսքով»

Իրանը իր վրայից պատժամիջոցները հանելուց հետո կարող է օգտագործել «Թուրքական հոսք» գազատարը իր գազը Եվրոպա հասցնելու համար, որը կառուցելու է Ռուսաստանը:

Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե այդ երթուղին Թեհրանը համարի առավել հարմար իր շահերին: Նման հայտարարություն RIA Novosti-ի հետ զրույցում արել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային կապերով (NIGC) ղեկավար Ազիզոլլահ Ռամազանին:

Նրա խոսքով՝ «կարող է լինել գործունեության ընդհանուր դաշտ, օրինակ՝ գազատարների ոլորտում», բացի այդ՝ հնարավոր է փոխանակել փորձն ու տեխնոլոգիաները գազի տեղափոխման ոլորտում:

«Իսկ ապագայում, հնարավոր է՝ դեպի Եվրոպա իրանական ու ռուսական գազատարները միանան ու միասին գազ մատակարարեն», – ասել է Ռամազանին միջազգային գազային կոնգրեսի կուլիսներում:

Նրա խոսքով՝ իրանական գազը ինչ-որ մի փուլում կարող է համապատասխան լինել «Թուրքական հոսքին»:
Դրա հետ միասին՝ դեռ ոչ մի բանակցություն այդ առնչությամբ դեռ չի իրականացվել:

«Կարող էր լավ գաղափար լինել բանակցությունների սկսումը»,- հայտարարել է Ռամազանին:

Որպես տարբերակ նա առաջարկել է օգտագործել Սև ծովի հատվածում գտնվող գազատարի թուրքական մասը: Ռամազանին հավելել է, որ կարող են դիտարկվել նաև այլ երթուղիներ: «Սակայն լավագույն երթուղին, հնարավոր է, հանդիսանում է այդ նախագիծը դեպի Թուրքիա»,- եզրափակել է խոսքը վերջինս:

«Թուրքական հոսք» նախագծի մասին հայտարարվել էր 2014թ. դեկտեմբերին «Հարավային հոսք» նախագծի կասեցումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս