Ուշագրավ փաստեր գազալցակայաններում գազի բալոնների պայթյուններից հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազալցակայաններում հնչած պայթյուններից հետո այս ոլորտի հետ կապված բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանում չկա մի մարմին, որը պատասխանատվություն է կրում ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնների փորձաքննության համար: Ավտոմեքենաների գազի համակարգերի շահագործման տեխնիկական անվտանգության եւ սարքին լինելու հանգամանքն ամբողջությամբ թողնված է վարորդների խղճին. տեխզննման կտրոնները, որ մեքենաների վրա փակցված են, ձեւական բնույթ ունեն: Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն, եւ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն երկու տարին մեկ այն ստուգել: Բայց մարդիկ տարիներով շահագործում են բալոնները՝ առանց պատկերացում ունենալու, թե որքանով է այն անվտանգ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։