Բիբինը լավ բարկացրել է ՀՀԿ-ական պատգամավորներին
ՀՀԿ խմբակցությունում քիչ առաջ ավարտվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպումը: Շուրջ 3.5 ժամ քննարկումների ժամանակ Բիբինը կարողացել է լավ բարկացնել ՀՀԿ-ական պատգամավորներին: Իր բարկությունը լրագրողներին չթաքցրեց Մանվել Բադեյանը:
Սակայն հանդիպումն ավարտվելուց անմիջապես հետո ՀՀ էներգետկայի նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իզուր են այսքան սպասել:
Ե.Բիբինն իսկապես հարցերին չպատասխանեց ու անտեսելով լրագրողների խնդրանքը՝ կանգնել, հեռացավ: Հարցերը, թե արդյոք նա տեղյա՞կ է հայ սպառողների բողոքին ու պահանջներին, որևէ հանրագումարի եկե՞լ են քննարկումների արդյունքում, կամ ինչո՞ւ պետք է հայ սպառողը վճարի ՀԷՑ-ի ղեկվարության ճոխ առանձնատների, մեքենաների և այլ պարագաների համար, մնացին անպատասխան: Ասաց միայն թե, ոչինչ չի որոշվել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե այս ֆորմատով առաջին հանդիպումն էր, պարզաբանումներ մտցվեցին: Ըստ նրա՝ կլինեն լսումներ, որից առաջ ՀՀԿ-ն պետք է ունենա իր դիրքորոշումը, քանի որ ՀՀԿ-ն է պատասխանատու այս երկրի և լավ, և վատ բաների համար:
Երկուշաբթի օրը խմբակցության նիստ կհրավիրվի ու կամփոփեն, կհստակեցնեն իրենց դիրքորոշումը: Մեր հարցին, թե արդյոք համոզե՞ց Բիբինը, որ թանկացումն անհրաժեշտ է, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ համոզելու կարիք կա: Ինչը կլինի օբյեկտիվ, որն ընկալելի կլինի հանրության կողմից, կլինի այդպես»:
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի օբյեկտվիվ հիմնավորումների հիման վրա: Նա նշեց, որ Բիբինը հիմանավորումներ չի տվել, նորից կմտորեն, ու հանձնաժողովի ժամանակ իրենց պատճառաբանությունները կասեն: Բաղդասարյանը խուսափեց որևէ թիվ հնչեցնել, ու չնշեց, թե արդյոք հնարվոր չէ՞, որ սակագինն ընդհանրապես չբարձրանա: ՀԷՑ-ի ազգայնացման հարցը Բաղդասարյանը չբացառեց: