Ճարտար համայնքում բացվել է նոր մանկապարտեզ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ճարտար քաղաք եւ մասնակցել այնտեղ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է նախադպրոցական ցանցի ընդլայնումը հանրապետության տարբեր շրջաններում՝ ընդգծելով, որ այս խնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս նախագծի իրականացման համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ: