ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահ եւ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին կայցելի Հայաստան:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ:
Դաչիչը եւ Նալբանդյանը կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս չորեքշաբթի օրը, հունիսի 3-ին, առավոտյան ժամը 11:00-ին Արտաքին գործերի նախարարության շենքում: