Բաժիններ՝

Ռադիոիզոտոպային արտադրությունը շուտով կսկսվի

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ՀԲ-ի և պետական միջոցներով ստեղծվող գերազանցության կենտրոնում շուտով կարող է սկսվել ռադիոիզոտոպային արտադրությունը: Այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտին են մոտենում, ցիկլատրոնն արդեն տեղադրված է, ներկայումս մոնտաժային աշխատանքներ են ընթանում և հուլիսին փորձարարական աշխատանքները կավարտվեն:

Ըստ նրա՝ երկրորդ փուլով պետք է ստեղծվի ռադիոթերապիայի կենտրոնը, որի համար  14.4 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի:

«Երկրորդ փուլը պետք է անի ներդրողը և հիվանդանոցային շինարարություն պետք է սկսի: Այժմ բանակցում ենք ներդրողի և ՀԲ-ի հետ, դրանով է պայմանավորված աշխատանքների ձգձգումը»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս