Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կարող է ձեռնամուխ լինել մարիխուանայի օրինականացման հարցին: Համապատասխան օրինագիծն օրենսդիր մարմնում գրանցվել է մայիսի 28-ին:

Մարիխուանայի օրինականացման նախաձեռնողի դերում հանդես է եկել խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Գոգա Խաչիձեն: Նախաձեռնության համաձայն՝ առանց բժշկի նշանակման մարիխուանայի ու կանեփի պատրաստումը, ձեռքբերումը, պահպանումը կամ օգտագործումը չի լինի քրեորեն պատժելի:

Դրա հետ մեկտեղ՝ պատգամավորն առաջարկում է նվազեցնել նաև թմրանյութերի օգտագործման համար վարչական տույժը՝ այն 500 լարիից (մոտ 218 դոլար) իջեցնելով մինչև 100 լարիի (մոտ 43.6 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս