ԱՄՆ-ի համար առաջնահերթ խնդիր է Բալթյան երկրների անվտանգությունը. պետդեպարտամենտ
Delfi պորտալին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ հասարակական դիվանագիտության ու հասարակության հետ կապերի գծով տեղակալ Ռիչարդ Սթենգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթ խնդիր է Բալթյան երկրների անվտանգությունը:
Սթենգելին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Լատվիայում ու Բալթյան երկրներում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Սթենգելը պատասխանել է. «Եթե տպավորություն ստեղծվի, որ սպառնալիքն ուժգնանում է, ապա մենք կդիտարնեք մեր միջոցները խստացնելու հնարավորությունը»:
Սթենգելը հիշեցրել է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի մասին, որը ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին պարտավորեցնում է ռազմական օգնություն ցուցաբերել նրա անդամներից մեկին, ով ենթարկվել է հարձակման:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետ կապված՝ Սթենգելը հայտարարել է, որ դրանք կապված են Մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական իրագործման հետ: