Չեմ կարծում՝ հոսանքը 17 դրամով կթանկանա. էներգետիկայի նախարար. 1in.am
1in.am-ի փոխանցմամբ՝ այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին երեկվա բազմահազարանոց ակցիայից՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման։ Ի՞նչ կարող է ասել նախարարը, որը կհուսադրի ՀՀ քաղաքացուն։ «Բոլոր դեպքերում հոսանքի սակագնի թանկացումը հաճելի չէ ոչ մեկին, և դրանով զբաղվելը բոլորովին ցանկանալի աշխատանք չէ ոչ մեկի համար։ Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ ուղղակի ստիպված ես լինում ինչ-որ հարցերի լուծում տալ։ Այդ հարցերից մեկն էլ էլէներգիայի սակագնի բարձրացումն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հասկանում է խնդրից դժգոհող ցուցարարներին, բոլոր քաղաքացիներին, քանի որ կան սոցիալական հարցեր։
Նա նշեց, որ սակագնի բարձրացման հետ կապված՝ այս պահին կատարվում են ուսումնասիրություններ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հայցերի մասով, և տասը օրից արդյունքները պարզ կլինեն։
Նախարարը նշեց, որ չի կարծում, թե 17 դրամ կթանկանա էլէներգիայի սակագինը. «Վերջնական հայտարարություն կանի հանձնաժողովը, որի իրավասությունների մեջ է»,- ասաց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: