Էդուարդո Էռնեկյանը «Հայփոստը» գնելու ցանկություն է հայտնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը:
Նախագիծը դեռ պետք է ԱԺ-ն քննարկի եւ ընդունի, սակայն դա խնդրի տեխնիկական կողմն է: Փաստն այն է, որ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստան գալուց եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հենց Էռնեկյանն է ցանկություն հայտնել գնել «Հայփոստ»-ը, ինչը վաճառելու առաջարկներ, թեեւ, միշտ էլ եղել են, բայց ՀՀ իշխանությունները մինչ այս ձեռնպահ են մնացել գործարք իրականացնելուց»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։