Աբաշիձեն հաստատել է, որ Կարասինի հետ առաջիկա հանդիպումը կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ հունիսի երկրորդ կեսին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ պլանավորված հանդիպումը կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով:
Աբաշիձեն լրագրողներին հայտնել է, որ այդ հանդիպմանը կարող են մասնկացել երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների մեկական ներկայացուցիչներ: Աբաշիձեն մանրամասնել է, որ նրանք լինելու են այն հարցերի գծով փորձագետներ, որոնք իրենք քննարկում են հանդիպումների ժամանակ:
Աբաշիձեն հավելել է, որ նրանց մասնակցությունը կլինի տրամաբանական, քանի որ քննարկող հարցերը կրում են ոչ թե քաղաքական, այլ՝ առևտրային, տնտեսական բնույթ, և հետևաբար այնտեղ պետք է ներկա գտնվեն այդ գծով փորձագետներ: