ՀԷՑ-ի ծախսերը մեր հաշվին ճոխություն վայելելո՞ւց է
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահգոված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով և գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, մի շար հարցադրումներ է ներկայացրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կ.Անդրեասյանը տեղեկացրեց, որ, ըստ օրենքի՝ կա գործընթաց, որ պետք է լինի հանրային քննարկում, և ՄԻՊ-ը հետաքրքրվել է, թե ովքեր են այդ շահագրգիռ մարմինները, որ լինի պատշաճ գործընթաց: Ըստ նրա՝ միայն դրանից հետո կանդրադառնա բովանդակային հարցերին:
«Ցանկացած դեպքում, եթե ողջամիտ չեն ներկայացվել հայտեր, որտեղ կան ծախսեր, բայց չպետք է լինեին, մեր պատկան մարմինները դրանք պատշաճ չեն ուսումնասիրի ու չեն իրականացնի իրենց գործառույթը, որ տեսնեն՝ այնտեղ ուռճացված, կեղծ, գողացված ծախսե՞ր են, թե՞ արդեն ծախսեր են, որպեսզի տեսնեն այդ ծախսերը գալիս են մեր հաշվին ճոխություն վայելելո՞ւց, թե՞ գալիս են եթե մենք դա չվճարենք, կմնանք մթության մեջ: Այս բովանդակային հարցի պատասխանը պետք է ստանանք: Կառավարությունն էլ է կիսում այս մոտեցումը: Եթե հիմնավորվի, որ ինչ-ինչ մարդկանց վատ կառավարման, ճոխամոլության, այլ պատճառներով բաձրացվում է մի գին, որ չպետք է բարձրացվեր ողջամտության սահմաններում, դա կլինի մարդու իրավունքների խախտում»,- ասաց Կ.Անդրեասյանը: