Օբաման Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 28-ին Ադրբեջանում նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ադրբեջանցիներին:

Նամակում նշված է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ համագործակցությանը. «Ադրբեջանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո ԱՄՆ-ը ուժեղ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի անվտանգության, ժողովրդավարության ու տնտեսության զարգացմանը»:

Նամակում բարձր են գնահատվում երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Աֆղանստանում կայունության հաստատման և Եվրոպայի էներգամատակարարումների դիվերսիֆիկացման հարցերում համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս