Բաժիններ՝

Լուկաշենկոն մոր մահվան պատճառով հետաձգել է Պակիստան մեկնելը

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Պակիստան հետաձգվել է երկու օրով՝ կապված նրա մոր մահվան հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալիա Էյսմոնտը.

«Հետաձգվում է պետության ղեկավարի այցը Պակիստան: Այն տեղի կունենա մայիսի 28-29-ին: Հետաձգման պատճառը Ալեքսանդր Լուկաշենկոյի մոր մահն է: Ինչ վերաբերվում է այցին, ապա դրա ձևաչափը մնում է անփոփոխ:

Պակիստանում Բելառուսի նախագահը պլանավորել է մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում նաև երկրի նախագահի ու վարչապետի հետ: Մենք գիտենք, որ Պակիստանում շատ են սպասում նախագահին, և շնորհակալ ենք ընդունող կողմին՝ ըմբռնման ու նշանակված բանակցություններն ավելի ուշ ժամկետում անցկացնելու հնարավորության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս