Բաժիններ՝

Իսկ առևտուրը կրճատվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ տնտեսական ակտիվությունը այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.7%-ով։ Հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 2.5%-ով։ Փաստորեն, աճի տեմպը ապրիլին արագացել է։

Սակայն տնտեսական ակտիվության աճի ֆոնին շատ տարօրինակ է դիտվում մանրածախ առևտրաշրջանառության ծավալների անկումը։ 2015թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 607.9 միլիարդ դրամ, ինչը  7.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդ որում, մանրածախ առևտրի անկման տեմպը արագացել է. առաջին եռամսյակում անկումը 6.3% էր։

Պաշտոնական վիճակագրության թվերին հավատալու դեպքում այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում որքան տնտեսական վիճակը լավանում է, մարդիկ այնքան քիչ են սկսում ծախսել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031