ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտին կգործարկվի 2016 թվականի հունվարի 1-ից. Տուսկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտին կգործարկվի 2016 թվականի հունվարի 1-ից:
Այս մասին Ռիգայում «Արևելյան գործընկերության» 4-րդ գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը.
«Վիլնյուսի գագաթաժողովի (2013 թվականի նոյեմբեր) ժամանակ մենք Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ ստորագրեցինք Ասոցացման համաձայնագիր: Դա մեր համագործակցությունը բարձրացրեց նոր մակարդակի:
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին արդեն ժամանակավոր կիրառվում է` բացառությամբ Ուկրաինայի հետ ազատ առևտրի մասին հատվածից, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից»:
Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գործարկումը հետաձգել մինչև 2017 թվականը: