Գերմանիան վիզային ռեժիմի ազատականացման հարցում քաղաքական աջակցություն է հայտնել Վրաստանին

Грузия Online-ի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռիգայում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել վիզային ռեժիմի ազատականացման խնդրին:

Հանդիպման ժամանակ Մերկելն ու Գարիբաշվիլին քննարկել են վերջին շրջանում Վրաստանի իրականացրած հաջող բարեփոխումները: Ընդգծվել է վերջին երկու տարում վրաց-գերմանական գործընկերային հարաբերությունների խորացման հարցում ձեռք բերված առաջընթացը:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել են, որ Գերմանիան գտնվում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների առաջին տասնյակում:

Գարիբաշվիլին ընդգծել է Վրաստանի կողմից բարեփոխումներ իրականացնելու գործընթացին Գերմանիայի աջակցելը և հայտարարել է, որ Գերմանիան Վրաստանի դոնորների թվում երկրորդն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031