Բաժիններ՝

Սվետլանա Խոջոյան. «Յալֆ Յիրիկյանի քարտուղարն ասաց, որ մեզ ֆինանսապես չեն կարող օգնել»

Tesankyun.am-ը գրում է. 2014թ. ապրիլի 10-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի ընտանիքը ֆինանսապես վատ վիճակում է: Վերին Կարմիրաղբյուրի տեղեկացմամբ՝   ընտանիքը վարկային չմարված պարտավորություններ ունի, որ դրանց կուտակվելու գործում մեղք ունեն նաեւ իրենք՝ Խոջոյանները:

Կայքի  հետ հեռախոսազրույցում Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան ասաց, որ իրենց ընտանիքին ֆինանսապես նոր օգնողներ չեն եղել:

Նա ասաց, որ ներկայումս Արսենը գտնվում է Երեւանում, ուր բժշկական ստուգումների է ենթարկվում, նրա վիճակն այնքան էլ վատ չէ: Նա հայտնեց, որ Արսենի բնակատեղին, «օդը փոխել են», որպեսզի տեսնեն, թե կլիման ինչպես է անդրադառնում նրա մաշկային հիվանդության վրա:

Տիկին Սվետլանան հայտնեց, որ իրենք դրամական օգնության համար դիմել են նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Յալֆ Յիրիկյանին, որի քարտուղարը հեռախոսով ասել է, որ Խոջոյանների ընտանիքին ֆինանսապես չեն կարող օգնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս