Բաժիններ՝

Գիշերը, մուտքի դուռը կոտրելով, մտել են ամառանոց

Մայիսի 19-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Նորիկ Հ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Նորիկ Հ.-ին է զանգահարել եղբորորդին` 1985 թ. ծնված Հրանտ Հ.-ն, և հայտնել, որ ավտոմեքենայով մոտենա Ձորաղբյուր գյուղի թիվ 2-րդ դաշտ հասցեին, որպեսզի ավտոմեքենայով տեղափոխեն եվրոպական արտադրության պատուհան, հոսանք արտադրելու համար նախատեսված գեներատոր և տարբեր տեսակի շինարարական գործիքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, մուտքի դուռը կոտրելով, մտել են նշված հասցեում գտնվող 1976 թ. ծնված Դավիթ Մ.-ին պատկանող ամառանոց և գողացել ապրանքները:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս