Հովիկ Աբրահամյանը՝ իր որդու առաջադրման մասին. «Ես չեմ միջամտելու»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի միջամտելու Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր որդու ընտրությանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ առաջադրվելու որոշումն իր որդին կայացրել է անձամբ:

Հ.Աբրահամյանի խոսքով՝ իր որդին սովորել է Արտաշատի դպրոցում, առաջադրման առաջարկն ստացել է դպրոցական ընկերներից:

«Ինքն ինձ ուղղակի ասաց, որ նման առաջարկ եմ ստացել, Ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ, նաև որպես վարչապետ: Ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, եթե հաջողվի ընտրվեք, արտաշատցիները Ձեզ ձայն տան, ծանր աշխատանք է, նաև՝ պատվաբեր: Ասել եմ՝ ինքդ որոշի, եթե դու կարող ես այդ բեռը վերցնել, գնա առաջադրվի և ընտրվի: Ես չեմ միջամտելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս