Ո՞ր դեպքում չի կարելի օգտագործել կոճապղպեղ
Անընդատ լսում ենք կոճապղպեղի (имбирь) օգտակար հատկանիշների մասին, սակայն գոյություն ունեն մի քանի իրավիճակներ, երբ կոճապղպեղ օգտագործելը կտրականապես արգելվում է:
Կոճապղպեղն իսկապես հրաշալի և բուժիչ բույս-համեմունք է, որը կարող է բուժել մի քանի հիվանդություններ: Այն հանգստացնում է զարկերակները, ամրացնում իմունային համակարգը, օգնում է թութքի, ցավերի, միգրենի, հազի, փորլուծության, գազերի, վատ շրջանառության դեպքում, լավացնում է շրջանառությունը և կանխարգելում է արյան գնդիկների առաջացումը՝ դուրս բերելով օրգանիզմից թունավոր տարրերը:
Կոճապղպեղը հաճախ անվանում են համաշխարհային դեղամիջոց, քանի որ այն կանխարգելում է մի քանի հիվանդություններ, նույնիսկ ամենաբարդերն ու դժվարները:
Իր՝ հականեխիչ հատկանիշի շնորհիվ, կոճապղպեղը երկար տարիներ օգտագործվել է բժշկության մեջ, բայց պետք է հիշել, որ այն միշտ չէ, որ բոլորի համար առողջարար է, և ոչ բոլոր առողջական խնդիրների դեպքում կարելի է օգտագործել այն: Ըստ healthyfoodstar.com-ի՝ որոշ դեպքերում պետք է խուսափեք կոճապղպեղից:
1. Հղիություն
Կոճապղպեղը հզոր խթանիչ է, ինչը կարող է հանգեցնել երեխայի վաղաժամ ծննդի: Ահա թե ինչու, հղի կանայք պետք է խուսափեն կոճապղպեղ օգտագործելուց, հատկապես՝ հղիության վերջին շաբաթներին:
2. Այն մարդիկ, ովքեր ցանկանում են քաշ հավաքել
Կոճապղպեղը հրաշալի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելորդ քաշից ազատվել: Այդ իսկ պատճառով այն չի կարելի բոլոր նրանց, ովքեր, ընդհակառակը՝ ցանկանում են քաշ հավաքել: Կոճապղպեղը փակում է ախորժակը և օգնում այրել ճարպերը:
3. Կոճապղպեղ խորհուրդ չի տրվում նաև այն մարդկանց, ովքեր շաքարախտի դեմ դեղամիջոցներ են օգտագործում կամ ունեն արյան ճնշման խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը