Բաժիններ՝

Ղրղըզստանը հուսով է, որ ԵՏՄ-ի երկրների հետ սահմանների բացումը տեղի կունենա մոտ ժամանակներս

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղըզստանը հուսով է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ հանրապետության սահմանների բացումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին այսօր հայտարարել է Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը:

Նրա խոսքերով՝ Բիշքեկն անում է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի առավելագույն կերպով արագացնի տվյալ կազմակերպության շրջանակներում ղրղըզական ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի մեկնարկը.

«Դրա համար էլ մենք դիմում ենք մեր գործընկեր երկրներին՝ խնդրելով փաստաթղթերի փաթեթը վավերացնել մինչև ազգային խորհրդարանների կողմից ամառային արձակուրդներ մեկնելը:

Այս տարվա մայիսի 8-ին ԵՏՄ-ին Ղրղըզստանի լիարժեք միանալու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, ինչ դա կվավերացնեն միության կազմում ընդգրկված երկրների օրենսդիր մարմինները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս