Մեջքի ցավից ազատվելու հրաշալի միջոց

Ժամանակակից աշխարհում մեջքի ցավը դարձել է ամենատարածված տհաճ երևույթը: Այն ի հայտ է գալիս նստակյաց կյանքի, տքնաջան ֆիզիկական աշխատանքների և նույնիսկ հոգեկան սթրեսի արդյունքում:

Այն բուժելու համար պետք է հսկայական կարողություն վատնել մերսումների և այլընտրանքային բուժումների վրա, բայց շատ մասնագետներ նաև առաջարկում են սննդակարգին ավելացնել բնական մթերքները, քանի որ դրանք մեծ քանակությամբ հակաբորբոքային տարրեր են պարունակում:

healthyfoodhouse.com-ը խորհուրդ է տալիս.

Խուսափեք գլյուտեին պարունակող մթերքներից, քանի որ դրանով իսկ ավելի կվատացնեք վիճակը: Սկսեք քայլել, լողալ կամ վազել:

Կարդացեք նաև

Թարմ մթերքներից խոսելիս չպետք է մոռանալ, որ հապալասն իսկապես կարող է հանգստացնել վիճակը: Դրանք պարունակում են անտոցիանիններ՝ հակաօքսիդանտներ, որոնք ազդում են մկանների, նյարդերի, ոսկորների և մեջքի վրա ու կանխարգելում են ազատ ռադիկալների հասցրած վնասը:

Սպանախը հրաշալի է ողնաշարի համար, այն հանգստացնում է ցավը: Այն պարունակում է նիտրատներ և վիտամին K, որը նվազեցնում է մեջքի ցավերը:

Խնձորը հզոր հակաօքսիդանտ է, որը կանխարգելում է քրոնիկ ու սաստիկ ցավը:

Կոճապղպեղի մեջ առկա բաղադրիչները պայքարում են բորբոքումների դեմ և հանգստացնում սաստիկ ցավը:

Մեղրն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում, սակայն քչերը գիտեն, որ այն դեռևս հին ժամանակներից օգտագործվել է՝ որպես մեջքի ցավը հանգստացնող ամենաարդյունավետ միջոց:

Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այս հրաշք սմուզիի բաղադրատոմսը

  • Կես բաժակ հապալաս
  • Սպանախ
  • 1 խնձոր
  • 1 ճ/գ մեղր
  • Կես թ/գ կոճապղպեղ
  • 1/3 բաժակ ջուր

Կոճապղպեղը լցրեք եռացրած ջրի մեջ և թողեք սառչի 20 րոպե: Այս լուծույթը բլենդերի մեջ հարեք մյուս բոլոր բաղադրիչների հետ միասին՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Վայելեք այս հրաշալի ըմպելիքը և շուտով կզգաք, որ մեջքի ցավն անհետանում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս