Բաժիններ՝

Կարկտահարություն Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում

Մայիսի 15-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

***

Մայիսի 15-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում ժամը 14.33-ից մինչև 14.48-ն ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

***

Մայիսի 15-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ից մինչև 14.10-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ` մոտ 400 հա:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս