Բաժիններ՝

Մաքքեյնը հերքել է Պորոշենկոյին կից Բարեփոխումների խորհրդին իր մասնակցությունը

Buzzfeed.com-ի փոխանցմամբ` ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հերքել է իր մասնակցությունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից գործող Բարեփոխումների խորհրդին: Նա հաստատել է, որ ստացել է նման առաջարկ և անգամ պատասխանել է, որ հակված է դրան, սակայն ամեն դեպքում ուղիղ չի տվել իր համաձայնությունը.

«Ես պետք է գնահատեմ բոլոր մանրուքները, որպեսզի տեսնեմ, թե դա որքանով է համապատասխանում Սենատի կանոններին»: Խորհրդատվական մարմին հանդիսացող Բարեփոխումների խորհրդի ստեղծման մասին հրամանն Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է մայիսի 13-ին:

Հրամանի համաձայն` նոր մարմինը պետք է գլխավորի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ անդամների թվում են Շվեդիայի, Սլովակիայի ու Լիտվայի նախկին վարչապետները, Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը, ինչպես նաև Ջոն Մաքքեյնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս