Բաժիններ՝

Վրաստանի քաղաքացիների 59 տոկոսը կարծում է, որ Իվանիշվիլին ոչ պաշտոնապես ղեկավարում է երկիրը. NDI

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացրած հերթական հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59 տոկոսը համակարծիք է նրա հետ, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կուլիսների հետևից ղեկավարում է երկիրը:

Նման պնդման հետ համակարծիք չէ հարցվածների միայն 14 տոկոսը: Դժվարացել է պատասխանել 25 տոկոսը, հարցին հրաժարվել է պատասխանել 2 տոկոսը: Միևնույն ժամանակ հարցվածների 41 տոկոսը անցանկալի է համարել քաղաքական որոշումների ընդունման գործընթացում Իվանիշվիլու ներգրավվածությանը:

Հարցվածների 30 տոկոսը կողմ է նրան, որ Իվանիշվիլին լինի քաղաքական որոշումներ ընդունող անձ և պաշտոնապես զբաղեցնի քաղաքական պաշտոն: Հարցվածների միայն 6 տոկոսն է կողմ նրան, որ Իվանիշվիլին կայացնի քաղաքական որոշումներ՝ չզբաղեցնելով քաղաքական պաշտոն:

«Հասարակական տրամադրվածությունը Վրաստանում» սոցիալական հետազոտությունը Վրաստանում անցկացվել է մարտի 27-ից ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում:

Դրան մասնակցել է 4360 մարդ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ քաղաքական գործիչների թվում ամենաբարձր վարկանիշն ունի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս