Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու է տապալվել վրաց-ադրբեջանական տնտեսական խոշոր գործարքներից մեկը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում պատմել է, թե ինչու հաջողություն չի ունեցել վրաց-ադրբեջանական տնտեսական խոշոր գործարքներից մեկը:

Սաակաշվիլին անդրադարձել է Վրաստանի կառավարության այն որոշմանը, որով դադարեցվել է միզանյութի գործարանի կառուցումը, որի նախագիծը գնահատվել է 700 միլիոն եվրո.

«Ադրբեջանի հետ այդ գործարանի կառուցման մասին բանակցությունները վարել է իմ կառավարությունը: Այդ նախագիծը պետք է իսկական փրկություն դառնար Փոթի քաղաքի համար: SOCAR-ը համաձայնվել էր կատարել նման խոշոր ներդրումներ նրա համար, որ ընկերությունից որևէ մեկը չէր պահանջել կաշառքներ ու «ատկատներ»:

Տվյալ գործարանի բացումը կստեղծեր տասնյակ հազարավոր աշխատատեղեր, սակայն Վրաստանի ներկայիս ղեկավարությանը չի հետաքրքրում դա: Նախագիծը դադարեցվեց միայն նրա համար, որ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը SOCAR-ից պահանջեց այդ գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Եվ այժմ երկրի ներկայիս ղեկավարությունն անամոթաբար հայտարարում է, որ շահագրգռված է շինարարության շարունակման մեջ: Դա այդպես չէ: Նորմալ լեզվով ասած՝ դա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը չի մտածում իր միջազգային պարտավորությունների մասին, չի մտածում նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Նրանց հետաքրքրում է միայն անձնական շահը»:

Տեսանյութեր

Լրահոս