ԵՄ-ը կարող է հարաբերությունների նոր ձևաչափ ստեղծել «Արևելյան գործընկերության» մի շարք երկրների համար. Յոհաննես Հահն
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է հարաբերությունների նոր ձևաչափ ստեղծել «Արևելյան գործընկերության» այն երկրների համար, որոնք չեն ցանկանում սերտորեն ինտեգրվել ընկերակցությանը:
Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը. «Մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են: Ոմանք ցանկանում են մեզ հետ ավելի սերտ ինտեգրում, և այդ դեպքում մենք պետք է մտածենք նրա շուրջ, թե ինչպիսի հետագա քայլեր են անհրաժեշտ:
Դա ներքին նուրբ թեմա է ԵՄ-ի համար: Մյուսներն էլ հետաքրքրված են այլ հարաբերություններով: Այդ պատճառով մենք պետք է մտածենք, թե ինչպես է ավելի լավ՝ հարաբերությունները շարունակելու համար, հնարավոր է՝ նոր ձևաչափերով, որոնց դեռ անհրաժեշտ է ստեղծել»: